Հասարակական

Քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերում հաջորդ տարվանից նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով

2 րոպեի ընթերցում

Քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերում հաջորդ տարվանից նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև՝ հրատապ օգնության գումարների վճարումը 2023 թվականի հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում կիրականացվի անկանխիկ եղանակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

Գործող կարգավորումներով՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև՝ հրատապ օգնության գումարների վճարումն իրականացվում է կանխիկ և անկանախիկ եղանակներով: 2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակների և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով: Կենսաթոշակառուի ընտրությամբ՝ նրա դիմումի հիման վրա կանխիկ եղանակով վճարվում է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձին:

«Նպատակահարմար ենք համարում անկանխիկի վճարման քաղաքականությունը տարածել նաև ընտանեկան և սոցիալական նպաստի վրա՝ հաշվի առնելով կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը. Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 2021 թվականի հուլիսի 1-ից, այլ քաղաքներում՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հունվարի 1-ից և մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով, ներկայացված նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև՝ հրատապ օգնության գումարների վճարումը 2023 թվականի հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակվայրերում, իսկ 2024 թվականից մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հայաստան

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Առաջիկա հինգ օրերը Հայաստանում անձրևոտ կլինեն. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Առաջիկա հինգ օրերը Հայաստանում անձրևոտ կլինեն. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետությանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Հանրապետությանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Եղանակ

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում