Պաշտոնական

Դիանա Լեոնիդին վարչապետի աշխատակազմի ՄԻՀՆ գրասենյակի ՄԻԵԴ-ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության նոր պետն է

1 րոպեի ընթերցում

Դիանա Լեոնիդին վարչապետի աշխատակազմի ՄԻՀՆ գրասենյակի ՄԻԵԴ-ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության նոր պետն է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 14-ի որոշմամբ՝ Դիանա Լեոնիդին նշանակվել է վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Դիանա Ալեքսանդրոսի Լեոնիդիին 2022 թվականի նոյեմբերի 15-ից նշանակել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.1-Ղ2-1)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում