Հայաստան կայցելեն Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյը և Ամիթավ Բաներջին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյը և Ամիթավ Բաներջին նոյեմբերի 15-18-ը կայցելեն Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց այցի հետ կապված ծախսերի կատարման մասին որոշումը նոյեմբերի 14-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«2022 թվականի նոյեմբերի 15-18-ը Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյի և Ամիթավ Բաներջիի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված հաշվետվության»,- ասվում է որոշման մեջ:

Հայերեն English Français Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար