ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 13-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ ՀՀ ԱԻՆ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ: