ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 13-ին, ժամը 11:07-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին՝ «Սատանի կամրջի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Վ․ Ա․, ծնված 1996 թ.) գլորվել է ձորը (մոտ 50 մ)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներ Ն․ Հ․-ին (ծնված 1990 թ.) և Ն․ Ա․-ին (ծնված 1992 թ.) պատգարակով դուրս բերել ձորից, վերջինիս մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հասպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ տուժած Ն․ Հ-ին փրկարարներն են տեղափոխել են նույն հիվանդանոց: