Հասարակական

Կոտայքի մարզի Արգել գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Արգել գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 12-ին, ժամը 14:18-ին ահազանգ է ստացել, որ Արգել գյուղում՝ տներից մեկի բակում, այրվում է խոտի դեզ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 21:25-ին: Արգել գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում այրվել են ծածկը (մոտ 32 քմ), մոտ 160 հակ և 3 տոննա կուտակած անասնակեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում