Ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ. ԵԽ պատգամավորը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն մեղադրել է Եվրամիությանը՝ Կովկասում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը:

«Ես խորապես հիասթափված եմ այն փաստով, որ Եվրոպական խորհուրդը թարմ տեղեկատվություն չի տրամադրել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 220 քառ. կմ` կատարելով նաև ռազմական հանցագործություններ, վայրագություններ, խոշտանգումներ»,-ասել է Կաստալդոն:

Պատգամավորը նմանություններ է տեսել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ: Կաստալդոն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և հարձակման է ենթարկվել բռնապետական, ագրեսիվ պետության կողմից: Սակայն, նա նկատել է, որ ԵՄ-ն, աջակցելով Կիևին, այդուհանդերձ միևնույն ժամանակ Ադրբեջանին ընկալում է որպես վստահելի գործընկեր։ Նա դա ճիշտ չի համարել՝ ընդգծելով, որ երկակի ստանդարտները խաթարում են իրենց նկատմամբ վստահությունը:

«Մենք պետք է ազատվենք գազի կախվածության ծուղակից, ինչը ստանում ենք բոլոր ավտորիտար ռեժիմներից: Միջազգային իրավունքի բացահայտ խախտումները պետք է դատապարտվեն: Միշտ և ամենուր ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ»,-նշել է Կաստալդոն:

Հայերեն English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում