Պաշտոնական

ՀՀ ՊԵԿ պաշտոնյաները Ղրղզստանում կմասնակցեն սահմանային անցակետերի փուլային մոնիթորինգին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ պաշտոնյաները Ղրղզստանում կմասնակցեն սահմանային անցակետերի փուլային մոնիթորինգին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Ստեփան Ստեփանյանը նոյեմբերի 14-19-ը և կոմիտեի միջազգային համագործակցության վարչության միջազգային ծրագրերի իրականացման աջակցման և արարողակարգի բաժնի պետ Արման Մատինյանը նոյեմբերի 15-19-ը կգործուղվեն Ղրղզստանի Հանրապետություն (Օշ), որտեղ կմասնակցեն սահմանային անցակետերի փուլային մոնիթորինգի իրականացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման որոշումը նոյիմբերի 11-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Ստեփան Ստեփանյանին 2022 թվականի նոյեմբերի 14-19-ը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության միջազգային ծրագրերի իրականացման աջակցման և արարողակարգի բաժնի պետ Արման Մատինյանին 2022 թվականի նոյեմբերի 15-19-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Օշ)՝ սահմանային անցակետերի փուլային մոնիթորինգի իրականացմանը մասնակցելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում