Հասարակական

«Եվրասիա» համալսարանում բացվել է «Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնը

4 րոպեի ընթերցում

«Եվրասիա» համալսարանում բացվել է «Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիա» միջազգային համալսարանում բացվել է «Էրազմուս+» ծրագրի «Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ, փորձագետներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով ներկաներին,ընդգծել է, որ զարգացած հասարակության ձևավորումը սկսվում է կրթությունից. «Բարձրագույն կրթության ոլորտում մեր թիրախները շատ հավակնոտ են: Այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հաստատման փուլում է գտնվում «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի ընդունումից հետո հաստատվելու է գործողությունների պլանը, որը, բնականաբար, ընդունվելու է մասնակցային քննարկումների արդյունքում: Այդ հեռանկարային փաստաթղթերում շեշտված է նաև ոչ պետական բուհերի զարգացումը։ Մենք ուզում ենք, որ լինեն խոշորացված մասնավոր բուհեր, որոնք կգործեն մրցակցային հավասար պայմաններում և կառաջնորդվեն զարգացման նույն չափանիշներով»,- ասել է փոխնախարարը։

Ըստ աղբյուրի՝ նա ողջունելի է համարել, որ Եվրասիա միջազգային համալսարաննիրականացնում է ծրագրեր, որոնք կարող են դրական օրինակ համարվել բազմաթիվ այլ ոչ պետական բուհերի համար:

Նշվում է, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ «Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի բացումը համագործակցության առումով նշանակալի քայլ է. «Ամբիոնի ստեղծումը միավորում է մի քանի նպատակներ. մենք ցանկանում ենք ունենալ սերտ համագործակցություն, որպեսզի կարողանանք ապահովել առաջընթաց արդարադատության ոլորտի բարեփոխումներում և միասին կարողանանք զարգացնել այս ոլորտները»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ «Եվրասիա» միջազգային համալսարանի նորաբաց ամբիոնի ղեկավար Աննա Խվորոստիանկինան նշել է, որ «Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի կողմից դասավանդվող դասընթացները կինտեգրվեն «Եվրասիա» միջազգային համալսարանում գործող ուսումնական ծրագրերին, մասնավորապես՝ «Իրավունք և կայուն զարգացում» մագիստրոսական ծրագրին: Նշված կրթական ծրագրերում չընդգրկված մասնակիցներին կտրվեն վկայագրեր, եթե նրանք անցնեն առաջարկվող դասընթացները:

Ամբիոնի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ երեք տարի տևողությամբ դասընթացները մեկնարկելու են հաջորդ կիսամյակից:

Նախարարությունից հայտնում են, որ «Էրազմուս+» ծրագրի «Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի առաջնային խնդիրն է ծառայել որպես ԵՄ իրավունքի վերաբերյալ գիտելիքների ապահովման հարթակ՝ ԵՄ սահմաններից դուրս: Ամբիոնը նպատակ ունի իրականացնել եվրոպական իրավունքի խորացված ուսուցում նաև ոչ իրավաբանական կրթությամբ ուսանողների համար, խթանել հետազոտական աշխատանքներով զբաղվելը և համախմբել տեղական ակադեմիական համայնքի ներուժը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում