Քաղաքականություն

ԵԽ պատգամավորն անհրաժեշտ է համարել ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության պայմանագիրը

1 րոպեի ընթերցում

ԵԽ պատգամավորն անհրաժեշտ է համարել ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը «Թվիթեր»-ի իր էջի գրառմամբ անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության արդար պայմանագիրը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից։

«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը հրադադարի համաձայնագրով ավարտվեց: Սակայն այն չլուծեց կոնֆլիկտը. լուծման հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով: Եվրոպական միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը դառնում է ավելի ու ավելի կարևոր: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության արդար պայմանագիրը անհրաժեշտություն է»»,- ասվում է գրառման մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում