Միջազգային

Շոյգուն համաձայնել է ռուսական զորքը Խերսոնից դուրս բերելու՝ Սերգեյ Սուրովիկինի առաջարկին

1 րոպեի ընթերցում

Շոյգուն համաձայնել է ռուսական զորքը Խերսոնից դուրս բերելու՝ Սերգեյ Սուրովիկինի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու՝ Ուկրաինայում իրականացվող ՌԴ հատուկ գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալության հրապարակումից:

«Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպր գետի ձախ ափից։ Հասկանում եմ, որ հեշտ որոշում չէ, բայց միևնույն ժամանակ, մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը։ Բացի այդ, կազատվեն միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել այլ ուղղություններով»,-զեկուցել է Սուրովիկինը, որից հետո Շոյգուն տվել է իր համաձայնությունը:

«Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետով»,-հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում