Պաշտոնական

Համլետ Նազարյանը վարչապետի աշխատակազմի քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետն է

1 րոպեի ընթերցում

Համլետ Նազարյանը վարչապետի աշխատակազմի քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետն է

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի նոյեմբերի 9-ի որոշմամբ՝ Համլետ Նազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Համլետ Գարիկի Նազարյանին 2022 թվականի նոյեմբերի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի պետի (06-11-Ղ3-2) պաշտոնից և նոյեմբերի 9-ից նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-13.1-Ղ1-1)»,- ասվում է որոշման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում