Քաղաքականություն

Զախարովան անդրադարձել է ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական քննադատությանը

1 րոպեի ընթերցում

Զախարովան անդրադարձել է ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ցանկացած պրոպագանդիստական արշավի՝ կլինի այն մեդիա տիրույթում, թե քաղաքականությունում, վատ է վերաբերվում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում պարբերաբար հայտնվող քննադատությունների մասին հարցին:

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դերին և նրանց գործունեության գնահատականին, երեք երկրների ղեկավարները (նկատի ունի Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան. հեղ) Սոչիում կայացած գագաթաժողովում նշել են ռուսական զորախմբի նշանակալի ներդրումը անվտանգության ապահովման հարցում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերի անհրաժեշտությունը։ Ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործ նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում։ Դա, ցավոք, աշխարհի կանոնն է»,- եզրափակեց Զախարովան:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում