ՀՀ ՏԿԵ նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Տրանսպորտային շաբաթ-2022»-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, տեղակալ Արմեն Սիմոնյանը և նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող Վլադիմիր Արեստակյանը Մոսկվայում կմասնակցեն «Տրանսպորտային շաբաթ-2022» միջոցառման նիստերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու մասին որոշումը նոյեմբերի 8-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարում կայքում:

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող Վլադիմիր Արեստակյանին 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Տրանսպորտային շաբաթ-2022» միջոցառման նիստերին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ