Պաշտոնական

ՀՀ վարչապետը հաստատել է զինվորական ծառայության մասին օրենքում լրացումների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հաստատել է զինվորական ծառայության մասին օրենքում լրացումների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին հաստատել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

  1. Հաստատել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։

Որոշմամբ նախատեսված միջոցառումները ցանկն՝ այստեղ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում