Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղարը կմասնակցի ԱՊՀ ոլորտային երկու միջոցառումների
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանը Ղրղզստանում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի 23-րդ նստաշրջանին և կարգավորող մարմինների խորհրդի 2-րդ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանին 2022 թվականի նոյեմբերի 7-10-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի 23-րդ նստաշրջանին և կարգավորող մարմինների խորհրդի 2-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ: