Այս տարի Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատ. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի նախորդ տարվա համեմատ Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նշելով, որ կանխատեսումներն ի սկզբանե ավելի վատ էին, բայց գարնանային տեղումները դրական ազդեցին Սևանի վրա:

«Այս տարի ոռոգման նպատակով օրենքով սահմանված կարգով 170 միլիոն խորանարդ մետրը չենք գերազանցել: Հուսանք, բնությունը բարեհաճ կգտնվի: Մենք փորձում ենք լուծումներ գտնել՝ Սևանի բնակավայրերի շուրջ կեղտաջրերի մաքրման կայաններ հիմնելու ուղղությամբ, որովհետև հենց այդ ջրերն են այդ թվում Սևանի ծաղկման պատճառ հանդիսանում»,-ասաց Սիմիդյանը:

Նա նշեց, որ այս տարի Սևանում սիգի քանակը ավելացել է, և այդ իսկ պատճառով երկրորդ քվոտան է տրամադրվել օրինական որսի համար:

«Սա մի գործընթաց է, որ դեռևս բացեր ունենալու է, բայց մենք հասնելու ենք նրան, որ Սևանից ապօրինի որսը բացառվի»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ 2022-ի համեմատ նախարարության բյուջեն 20.2 տոկոսով ավելացել է:

Անդրադառնալով այն հարցին, որ Հայանտառ ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորում է աշխատակիցներին ազատման դիմումներ գրել, նախարարն ասաց, որ մի աշխատակցուհի նամակ է հղել իրեն, որ ոչ օրինական ճանապարհով աշխատանքից մարդիկ են հեռացվում:

«Ես այդ նամակն ուղղեցի անտառային կոմիտեի ղեկավարին: Նամակը հասցեագրվել է գլխավոր դատախազին և նրանք իրավական գնահատական կտան»,-ասաց նախարարը:

Ամուլսարի 2023 թվականին շահագործման հնարավորության մասին հարցին ի պատասխան, Սիմիդյանն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված տեղեկատվություն չունի :

Հայերեն

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը