Հասարակական

Գնել Սանոսյանը կարծում է, որ գազալցակայանները պատշաճ կերպով ստուգումներ չեն իրականացնում

2 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանը կարծում է, որ գազալցակայանները պատշաճ կերպով ստուգումներ  չեն իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ գազալցման կայանները պատշաճ կերպով համապատասխան ստուգումներ չեն իրականացնում: Նրա գնահատմամբ՝ գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սանոսյանն ասաց, որ հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տեսչության մասնագետները 173 կայան են այցելել:

«Մեր մասնագետները 1520 տրանսպորտային միջոց են ստուգել, և 234 արձանագրություն է կազմվել: Այդ օրերի արդյունքում մենք ունենք 80 միլիոն դրամի տուգանք: Տեսչության մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք գործընթացը շարունակել այնքան, մինչև գազալցման կայանները խելքի կգան և կպահանջեն համապատասխան փաստաթղթերը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ գազաբալոնների ստուգման 50-ից ավելի կայան արդեն գործում է: Դրանց մեծ մասը Երևանում են:

Կառավարության որոշմամբ` օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում