Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է պատգամավորին՝ Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում նրա ներկայացրած կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ դա ևս մեկ խթան կհանդիսանա Շվեդիա-Հայաստան փոխգործակցության համար:

Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ մշտական կապի մեջ է Շվեդիայում հայկական դեսպանության և հայաստանյան գործընկերների հետ տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համահայկական օրակարգային խնդիրներին և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:

Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-շվեդական համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով շվեդական փորձի կիրառմանը Հայաստանում, էներգետիկ անկախության ապահովման մեխանիզմներին:

Արին Կարապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեության մի շարք ասպեկտներ և հնարավոր նախաձեռնություններ երկկողմ առարկայական ծրագրերի շուրջ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել երկկողմ հարաբերությունների և համագործակցության սերտացմանը:

Հայերեն English Français

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից