Պաշտոնական

Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի նստաշրջանին

1 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահը և միջազգային համագործակցության վարչության պետը կմասնակցեն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու մասին որոշումը նոյեմբերի 3-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաստաթուղթը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին 2022 թվականի նոյեմբերի 22-26-ը գործուղել Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ)՝ Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում