ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 2-ի ժամը 10:31-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի 6-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ցախանոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցիտներից մեկի մոտակայքում գտնվողանասնագոմի տանիքում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:27-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ)։