Հասարակական

Անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը

1 րոպեի ընթերցում

Անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում նոյեմբերի 1-ին անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ երկուսուկես տարի ռազմական գործը յուրացրած կուրսանտներն այսօր սպայական առաջին՝ լեյտենանտի ուսադիրներով երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին։

Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ ԲՈՒՀ-երում ճշգրիտ գիտություններն ու հումանիտար առարկաները յուրացրած, ռազմական գործը տեսական պարապմունքների և ուսումնավարժական հավաքի ընթացքում սերտած լեյտենանտները՝ դասակի հրամանատարները, նոր շունչ և որակ կհաղորդեն զինված ուժերին և կնպաստեն բանակի մարտունակության բարձրացմանը։

Նույն օրը ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի որոշման վիճակահանությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում