Քաղաքականություն

2023 թվականին կստեղծվի Ներքին գործերի նախարարություն և Արտաքին հետախուզական ծառայություն. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

2023 թվականին կստեղծվի Ներքին գործերի նախարարություն և Արտաքին հետախուզական ծառայություն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականին Հայաստանում սպասվում է երկու կարևոր փոփոխություն. կստեղծվի Ներքին գործերի նախարարություն ու Արտաքին հետախուզական ծառայություն: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկու օրենսդրական փաթեթներն էլ առաջիկայում կընդունվեն Կառավարության կողմից ու կուղարկվեն Ազգային ժողով։ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը չափազանց կարևոր եմ համարում։ Բայց նաև ուզում եմ ասել, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Արտաքին հետախուզական ծառայության գործունեությունը մեր պետական կառավարչական հիմնարկների գործունեության տրամաբանության մեջ չպիտի լինի, այլապես՝ իմաստը կկորցնի», - նշեց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում