Պաշտոնական

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նորընտիր նախագահին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Բրազիլիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Վստահ եմ, որ փոխադարձ համակրանքի վրա հիմնված մեր երկրների միջև հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն խորանալ և ամրապնդվել երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում