Հայաստանի պետական ջազ նվագախումբը երաժշտասերներին կներկայանա «Art Of Big Band» համերգային ծրագրով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան ջազ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախումբը երաժշտասերներին կներկայացնի «Art Of Big Band» համերգային ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին Ճարտարապետների միությունում:

Նվագախմբի կատարմամբ կհնչեն արտասահմանյան և հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ ու մշակումներ: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն Արմեն Հյուսնունցն է:

Նախագծի միության դահլիճի նախասրահում գործելու է Հայդուկ Սմբատյանի «Գրավիտացիա» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Հայերեն Русский