Հասարակական

Արմավիրի մարզի Գայ գյուղում, ՀՀ ԱԻՆ նախնական տվյալներով, այրվում է մոտ 3500 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Գայ գյուղում, ՀՀ ԱԻՆ նախնական տվյալներով, այրվում է մոտ 3500 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 1-ին, ժամը 15:55-ին ահազանգ է ստացել, որ Գայ գյուղի վերջնամասում այրվում է անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, այրվում է մոտ 3500 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 18։17-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում