«Հրաշագործը». Սպասվում է Գյումրու դրամատիկական և Համազգային թատրոնների համատեղ աշխատանքի առաջնախաղը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սպասվում է Գյումրու պետական դրամատիկական և Համազգային թատրոնների համատեղ աշխատանքի`«Հրաշագործը» ներկայացման առաջնախաղը: Պիեսը հիմնված է վավերագրական պատմության վրա: Այն մի աղջկա մասին է, որը կույր է և խուլ: Նա չի կարողանում շփվել մարդկանց հետ ու հայտնվում է վատ հոգեվիճակում: Ու ահա գալիս է մի ուսուցիչ, որն ուզում է երեխային օգնել խոսել:

«Ներկայացման առանցքում հավատն է, որն ուսուցիչը ուներ: Շատերը չէին հավատում, որ դա նրան կհաջողվի անել: Ուսուցիչը ոչ մի րոպե չի կորցնում հավատը: Նա վստահ է լինում, որ կարող է երեխային սովորեցնել խոսել: Նա չի կորցնում համբերությունը, կամքը, իսկ վերջում ձեռք է բերում սեր»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում պատմում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: Ներկայացման գլխավոր դերակատարը հաղթող հերոս է, որն իր կամքն առաջ է տանում, որովհետև հավատում է՝ կարող է դա անել: Նարինե Գրիգորյանը նկատեց, որ շատերը կարող են գտնել իրենց այս ներկայացման մեջ: Գյումրիում այն հանդիսատեսին ներկայացնելուց հետո բազմաթիվ արձագանքներ են եղել ուսուցիչներից ու բժիշկներից. նրանք ասել են, որ դա հենց իրենց մասին է:

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ ներկայացումն այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ Գյումրիում բոլոր օրերին այն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Այժմ հերթը Երևանինն է: Մայրաքաղաքի հանդիսատեսը հնարավորություն ունի վայելելու Գյումրու պետական դրամատիկական և Համազգային թատրոնների համատեղ աշխատանքը:

«Ասեմ, որ առաջիկա ներկայացումների տոմսերն արդեն սպառվել են. այդքան մեծ հետաքրքրություն կա հանդիսատեսի կողմից: Երբ գաղափարը կա ու դրան հավատում են, վստահում են քեզ, դա էլ ավելի պարտավորեցնող է: Գյումրու թատրոնը ավանդույթ ունեցող թատրոն է, սակայն շատ կարևոր է, որ կարողանանք դռները բացենք լավ ստեղծագործողների առաջ, ինչը և արեցինք»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսվել է, այսօր գործնականում երևում է: Այն է՝ միջհամայնքային համագործակցություն, համախառն ստեղծագործական կազմ, թատրոնների ստեղծագործական կոլեկտիվների ներփակվածության հաղթահարում, ավելի շատ ռեժիսորական ձեռագրեր և այլն:

«Պետք է հաղթահարել գավառականությունը թե մայրաքաղաքում, թե մայրաքաղաքից դուրս: Երկու թատրոնների համատեղ աշխատանքը ձևավորում է նոր մշակույթ: Այսօր բազմաթիվ քաղաքացիներ Երևանից գնում են Գյումրի ներկայացում դիտելու, մեր աշխատանքին դրանից ավելի լավ գնահատական չկա»,-ասաց Արա Խզմալյանը:

Առաջիկայում սպասվում է, որ երկու թատրոնների համատեղ բեմադրությունը՝ «Հրաշագործը», կներկայացվի նաև մյուս մարզերում, սահմանամերձ համայնքներում:

Հայերեն

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ