Հասարակական

Պարեկները hոկտեմբերի 24-31-ը Երևանում, Շիրակում և Լոռիում հայտնաբերել են 2747 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները hոկտեմբերի 24-31-ը Երևանում, Շիրակում և Լոռիում հայտնաբերել են 2747 խախտում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում hոկտեմբերի 24-ից 31-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1752 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 126, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 257 անձ։ 42 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 18-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 8-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 9-ը՝ փակված, 2-ը՝ փոխարինված, 3-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ 290 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 661-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 29 անձի։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 995 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 95 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 41, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 94 անձ։ 12 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 107-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 547-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել չորս անձի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում