Պաշտոնական

ՀՀ ֆինանսների նախարարը և տեղակալն Իրանում կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարը և տեղակալն Իրանում կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9-ը կգործուղվեն Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան), որտեղ կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքում։

Որոշման մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին 2022 թվականի նոյեմբերի 7-9-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում