Հասարակական

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ տարածք. ԳՇ պետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ  տարածք. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ տարածք, եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև Հայաստանի տարածքի խորքերը:

«Եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև մեր տարածքի խորքերը, որտեղ հակառակորդը հաջողության է հասել, ապա կազմում է 130 քկմ և մի փոքր ավել: Եթե հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ասրյանը:

ԳՇ պետը նշեց, որ կախված հաշվարկման մեթոդաբանությունից ՝ օկուպացված տարածքի չափերը կարող են փոխվել, սակայն Պաշտպանության նախարարության հաշվարկները ցույց են տալիս օկուպացված տարածքի հենց այդպիսի չափերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում