1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի:
«Արմենպրես»-ին վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ ՀՀ վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում:
Սոչիում նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կկայանա նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը: