Քաղաքականություն

Չնայած բոլոր փորձություններին՝ Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ դեսպան

1 րոպեի ընթերցում

Չնայած բոլոր փորձություններին՝ Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ դեսպան

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական երկխոսությունը շարունակվում է բոլոր մակարդակներով՝ չնայած բոլոր փորձություններին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ 

«Չնայած բոլոր փորձություններին՝ մեր քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում շարունակվում է, և ռուս-հայկական համագործակցության տնտեսական հիմքերը համակարգված կերպով ընդլայնվում են»,-նշել է Կոպիրկինը։ 

Վերջինիս կարծիքով՝ Երևանի և Մոսկվայի դաշնակցային հարաբերությունները հասունանում են՝ հարմարվելով տարածաշրջանում և աշխարհում առկա բարդ իրողություններին։  

«Իմ կարծիքով՝ գլխավորն այն է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը խորապես գիտակցում են մեր կապերի հիմնական հիմքի պահպանման կարևորությունը, որոնք միավորում են ոչ միայն պետություններին, այլև մեր երկրների եղբայրական ժողովուրդներին»,- ընդգծել է Սերգեյ Կոպիրկինը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում