Ռուսաստան

ՀՀ վարչապետին հրավիրել են Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետին հրավիրել են Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանն այդ մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ցանկանում եմ նշել, որ մի քանի ամսից բոլոր ռուսաստանցիները նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին նշելու են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Պաշտոնական հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին»,- ասել է Կոպիրկինը։

Նա արժևորել է այն հանգամանքը, որ որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ռուսաստանին և Հայաստանին  միավորում է ժողովուրդների սխրանքի հիշատակի նկատմամբ հարգանքը:

«Դա հատկապես կարևոր է մեր ընդհանուր Հաղթանակի նկատմամբ հարաճուն հարձակումների պայմաններում»,- նշել է դիվանագետը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում