Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վահե Շահվերդյանի որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։

«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։

Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի :

Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:

Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:

Կհանդիպենք երկնքում, ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- ասված է գրառման մեջ։

Վահե (Ֆլոբեր) Սուրենի Շահվերդյան ծնվել է 1945 թվականին, օգոստոսի 19-ին, Կիրովականում։

1971 թվականին ավարտել էԵրևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը(ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։

1973-1996 թվականներին եղել էՎանաձորի դրամատիկական թատրոնգեղարվեստական ղեկավար։

1992 թվականից դասախոսում էԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին՝ ռեկտոր, 2003 թվականիցպրոֆեսոր։

1996-2008 թվականներին եղել էԵրևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնիգեղարվեստական ղեկավար։

1995-1999 թվականներին՝ ՀՀ Աժ պատգամավոր։

Վահե Շահվերդյանն ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում։ Նրա լավագույն բեմադրություններ են համարվում Ա. Չեխովի «Երեք քույր», Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» և Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումները։ Նրա ներկայացումները կոչվում են ռեժիսորական, քանի որ ռեժիսորական լուծումները գերակա դիրք ունեն դերասական խաղի նկատմամբ։

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ 1989

Մովսես Խորենացու մեդալ՝ 1996

ՀՀ ժողովրդական արտիստ՝ 2003

Վահագն համահայկական մրցանակ՝ 2003

ՀՀ կրթության և գիտության նախարարությանոսկե մեդալ՝ 2005

ՀՀ մշակույթի նախարարությանոսկե մեդալ՝ 2005

ԵՊՀ ոսկե մեդալ՝ 2006

ՀԳԹՄ «Արտավազդ» մրցանակ՝ 2006

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ՝ 2016։

Հայերեն

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս