ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 30-ին, ժամը 12։47-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Նեղուցի փողոցի տներից մեկի մոտակայքում խոտի դեզ է այրվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Կ․ Ս․-ին պատկանող հացատան տանիքում այրվում են անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 13:58-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ այրվել են պահեստավորած անասնակեր (մոտ 70 հակ) և ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ):