ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 30-ին, ժամը 10:45-ին ահազանգ է ստացել, որ Մայիսյան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին:
Նշվում է, որ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Հ․-ի դին (ծնված 1992 թ.), սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը: