ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 30-ին ժամը 02։01-ին ահազանգ է ստացել, որԾովագյուղ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնակեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02։44-ին։ Այրվել է մոտ 150 հակ պահեստավորած անասնակեր։