Հասարակական

Նարեկ գյուղում կորած քաղաքացիները հայտնաբերվել են

1 րոպեի ընթերցում

Նարեկ գյուղում կորած քաղաքացիները հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին ահազանգ է ստացել, որ Նարեկ գյուղի սարերում կորել է երեք քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հոկտեմբերի 30-ի ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել ենՌ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1970 թ․), ժամը 11։10-ի սահմաններում` քաղաքացի Կ․ Ս․-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում