Հասարակական

Արցախի նախագահը, ԱԽ քարտուղարն ու ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը, ԱԽ քարտուղարն ու ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների գործողություններն այդ առումով:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում