Պաշտոնական

Նոյեմբերին կկայանա Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-ՀՀ համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերին կկայանա Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-ՀՀ համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերին Բրյուսելում տեղի կանցկացվի Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական Միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը, որին կմասնակցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցելու համար նրանց Բրյուսել գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 28-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Փաստաթղթում նշված է. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական Միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում