Պաշտոնական

ԱՍՀ փոխնախարարը կմասնակցի Ցածր ծնելիության և բնակչության ծերացման հարցերով 6-րդ համաշխարհային սիմպոզիումին

1 րոպեի ընթերցում

ԱՍՀ փոխնախարարը կմասնակցի Ցածր ծնելիության և բնակչության ծերացման հարցերով 6-րդ համաշխարհային սիմպոզիումին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը կմասնակցի Սեուլում կայանալիք Ցածր ծնելիության և բնակչության ծերացման հարցերով 6-րդ համաշխարհային սիմպոզիումին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին Հարավային Կորեա գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 26-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին 2022 թվականի նոյեմբերի 6-11-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)` Ցածր ծնելիության և բնակչության ծերացման հարցերով 6-րդ համաշխարհային սիմպոզիումին մասնակցելու նպատակով»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Փաստաթղթում նաև նշված է. «Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խաչատրյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում