Պաշտոնական

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարը կմասնակցի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարը կմասնակցի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային համաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան Շվեյցարիա գործուղելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 26-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2022 թվականի նոյեմբերի 1-4-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է. «Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում