Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարը ՀՀ-ում Հս. Մակեդոնիայի առաջին դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները

2 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարը ՀՀ-ում Հս. Մակեդոնիայի առաջին դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կրում Եֆրեմովին՝ (նստավայրը՝ Կիև) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել իր պատասխանատու պաշտոնում՝ կարևորելով Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նա, լինելով Հայաստանում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպանը, իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Եֆրեմովը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և խթանելու համար:

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին:

Պարույր Հովհաննիսյանը դեսպան Եֆրեմովին է ներկայացրել նաև սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում