Միջազգային

Տոկաեւն արդիականացնում է բանակը հանուն Ղազախստանի ամբողջականության ապահովման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաեւը խոստացել Է առաջիկա տարիներին անցկացնել բանակի եւ ուժային բլոկի համակողմանի արդիականացնում: Այդ մասին նա հայտարարել Է, ներկայացնելով նախընտրական ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աննախադեպ արտաքին մարտահրավերների պայմաններում մեզ հարկավոր Է ապահովել երկրի պետական ինքնիշխանության եւ ամբողջականության անսասանությունը: Դա մեր պարտքն Է եւ սուրբ պարտականությունն անցյալ եւ ապագա սերունդների առջեւ: Դրա համար մենք հատուկ ուշադրություն կհատկացնենք բանակի եւ ամբողջ ուժային բլոկի համակողմանի արդիականացմանը»,-ասել Է նա:

Նա հաստիացրել Է, որ «զինվորականները կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով»:

«Կբարձրացնենք զինվորական ծառայության հեղինակությունը եւ զինծառայողների կարգավիճակը, կամրապնդենք մեր բանակի իմիջը: Զինծառայողները կդառնան հայրենասիրության խորհրդանիշ: Միջոցներ կձեռնարկվեն պաշտպանական արդյունաբերական համալիրի զարգացման, տարածքային պաշտպանության ամրապնդման, ռազմական կրթության որակի եւ զորքերի կարգավորվածության բարելավման համար»,-ասել Է Տոկաեւը:

Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 20-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Հանրային վստահության արժանացած լրագրողին պարզելու նպատակով «Իմ Քայլը» հիմնադրամը հարցում է անցկացնում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/05/25

Ասիական ինդեքսներ - 06/05/25

Մոսկվան որևէ հայտարարություն չի լսել Ուկրաինայի ղեկավարությունից հրադադարին միանալու առնչությամբ․ Պեսկով

Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Բունդեսթագում Գերմանիայի կանցլերի ընտրության երկրորդ փուլը կարող է կայանալ ժամկետից շուտ

Երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ. ԿԲ նախագահ

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար ազատազրկվել է 5 տարով

Իրանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 15 կգ թմրամիջոց. 4 անձ կալանավորվել է