Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է արժեքավոր նմուշով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է արժեքավոր նմուշով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն համալրվել է ևս մեկ կարևոր ցուցանմուշով:Ամերիկաբնակ Վանուհի Արճյանը պատկերասրահին է նվիրել տղամարդու արծաթե գոտի՝ ստեղծված Թիֆլիսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատկերասրահի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քառանկյունաձև երկայնակի հատած գլանաձև ճարմանդով գոտին պատրաստվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին հայ վարպետի կողմից:

Հայաստանի ազգային պատկերասրահի 40 000-ից ավելի արվեստի բարձրարժեք գործեր ընդգրկող հավաքածուն համալրվել է հիմնականում նվիրյալ մարդկանց շնորհիվ։ Հատկապես վերջին տարիներին վերականգնվել է նվիրատվության բարի ավանդույթը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում