Ազատավան գյուղի կամրջի մոտ 3 ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 22-ին, ժամը 18:08-ին ահազանգ է ստացել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ-Ազատավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Մ. Ս., ծնված 1995 թ․), «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1978 թ․) և «VAZ-2106» (վարորդ Հ․ Գ․, ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով․ փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն», այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ․ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Գ․-ն տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն»․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան