Լույս է տեսել Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված ախուրյանցի հայորդիների հիշատակի «Հավերժության ճանապարհին» գիրքը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել Մարինե Խաչատրյանի «Հավերժության ճանապարհին» գիրքը՝ նվիրված Ախուրյան համայնքի Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի՝ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված 24 հայորդիներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրքի շնորհանդեսը տեղի ունենցավ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

«Երբ ավարտեցի առաջին գիրքս՝ «Ախուրյան համայնքի պատմամշակութային հուշարձաններ»-ը, սկսվեց պատերազմը, և ես չէի կամենա առանց հիշողությունների թողնել մեր սերունդներին: Նպատակս մեկն էր՝ հավերժացնել մեր հավերժի ճամփորդներին, սերունդներին կրթել ու դաստիարակել հայրենասիրության ոգով՝ նրանց փոխանցելով հերոսների կատարած սխրագործությունները: Գրքի ստեղծման ճանապարհը դժվար ու ծանր ապրումներով էր»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարինե Խաչատրյանը:

Գրքում մանրամասն նկարագրված է յուրաքանչյուրի կյանքի ու մարտական փառքի ուղին: Գիրքի ձևավորումը` Մարտին Գևորգյանի: Կենսապատումներն ավարտվում են՝ սկիզբ դնելով համանուն տեսաշարերի, որոնք ստեղծվել են հերոսածին մայրերի ու հարազատների, զինակից ընկերների հուշերի հիման վրա։

«Յուրաքանչյուրս պետք է մեր ուժերը ներդնենք, որպեսզի լրացնենք մեր եղբայրների, մեր հայրերի, մեր ընկերների չապրած տարիները: Ինձ համար պատիվ էր մասնակցություն ունենալ այս գրքի ու ֆիլմերի ստեղծմանը՝ այս կերպ հարգանքի տուրք մատուցելով հերոս տղեներին»,- խոսելով կատարված աշխատանքի մասին՝ նշեց Մարտին Գևորգյանը:

Գիրքը հրատարակվել է Ախուրյան համայնքի պատվերով:

ԱրմենուհիՄխոյան
Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն