Հասարակական

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տնակ է այրվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Զոլաքար գյուղում այրվում է փայտե տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցում գտնվող տնակում։

Հրդեհը մեկուսացվել ժամը 14:31-ին, մարվել՝ 14:50-ին: Այրվել է փայտե տնակը՝ 36 քմ մակերեսով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում