Հասարակական

Փրկարարները Վանաձորում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. կա տուժած

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Վանաձորում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին, ժամը 12։45-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող ավտոմեքենայի սրահից նկատվում է ծուխ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Տ․ Բ․, ծնված 1984 թ․) սրահում․ կա տուժած։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է լավ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։52-ին, մարվել՝ 13։16-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում