Պաշտոնական

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը կմասնակցի Համաշխարհային մաքսային կազմակերպության մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը կմասնակցի Համաշխարհային մաքսային կազմակերպության մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը կմասնակցի Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում անցկացվող մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան գործուղելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 21-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին 2022 թվականի հոկտեմբերի 24-27-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում անցկացվող մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։:

Փաստաթղթի մեջ նաև նշված է. «Ծովինար Սողոմոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում